Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոստովանել է, որ ուրախ կլինի Արգենտինայի հավաքականի հաղթանակին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունում։
«Եթե Իսպանիան չնվաճի գավաթը, կցանկանայի, որ հաղթող դառնար Արգենտինան։ Անարդար կլինի, եթե Մեսին աշխարհի գավաթը չնվաճած ավարտի կարիերան։ Բայց ես կնախընտրեի Իսպանիայի հաղթանակը։
Կարծում եմ՝ Մեսին կկարողանար խաղալ նաեւ հաջորդ առաջնությունում։ Իհարկե, Ուրուգվայի հավաքականի հաղթանակին էլ ուրախ կլինեմ Լուիս Սուարեսի համար»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է GetFootballNewsSpain-ը։
Մեսին ու Սուարեսը Լուիս Էնրիկեի ղեկավարությամբ խաղացել են «Բարսելոնայում»։
Մեսին հայտարարել է, որ 2022-ի աշխարհի առաջնությունը վերջինը կլինի իր կարիերայում։