Ուկրաինայում գործող իշխանությունը փոխելը Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության նպատակը չէ, նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է այդ մասին, երկուշաբթի լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Ոչ, նախագահն այդ մասին արդեն խոսել է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վլադիմիր Զելենսկու վարչակարգը փոխելը հատուկ ռազմական գործողության նպատակներից մեկն է։


Պեսկովն ասել է, որ Մոսկվան Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում ցանկանում է հասնել իր նպատակներին, եւ հասնում է դրանց։

Նա այսպես է մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերն այն մասին, որ Մոսկվան, իբր, չի ձգտում բանակցել Կիեւի հետ, այլ ցանկանում է հասնել մարտական գործողությունների կարճաժամկետ «դադարի»։

«Ռուսաստանը ցանկանում է հասնել իր նպատակներին, եւ դրանց հասնում է»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։