«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 7-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Անահիտ Մանասյանը նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ: Օրեր անց՝ նոյեմբերի 18- ին, Վարդապետյանի մեկ այլ հրամանով Լիլիթ Գրիգորյանը նշանակվեց Երևան քաղաքի դատախազի պաշտոնում: Դատախազության համակարգում այս առիթով, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, կես լուրջ - կես կատակ ասում են, թե Վարդապետյանը իրենց համակարգում գենդերային բալանսը խախտում է «հակառակ ուղղությամբ»՝ դատախազությունում ձևավորելով կանանց իշխանություն։
Կատակը՝ կատակ, բայց, «Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում դատախազությունում որոշակի նեղվածություն կա այս հանգամանքի հետ կապված։ Ի դեպ, մեր աղբյուրը հայտնում է, որ Վարդապետյանի նշանակումից հետո բավական բարդ մթնոլորտ է դատախազության մարզային կառույցներում, քանի որ լուրջ գործընթացներ են սկսվել կառույցի այդ «սեգմենտի» ուղղությամբ։
Մենք տեղեկություններ ունենք, որ առաջիկայում մարզային դատախազների փոփոխությունների ալիք է սպասվում։ Արդեն մեկ մարզային դատախազի փոփոխություն տեղի ունեցել է։ Դատախազությունում ասում են՝ ամեն ինչ դեռ նոր է սկսվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					