ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանի «սրտով» է Մաքսային միության անդամակցությունը:
Այս մասին նա այսօր հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Իմ կարծիքով շատ ճիշտ որոշուն էր, ես լինելով հայ-ռուսական խորհրդարանական հանձնաժողովի անդամ՝ հաճախակի քննարկում ենք մեր տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, նախկինում էլ ունեցել եմ կապեր Ռուսաստանի հետ, ինձ թվում է մեր տնտեսության զարգացման համար որոշակի զարգացում կլինի»,-իր խոսքում նշեց Վոլոդյա Բադալյանը: