Սեպտեմբերի 10-ին, ժամը 13.15ին, ոստիկանության Գավառի բաժին է դիմել 48-ամյա Ամալյա Հ.-ն՝ հայտնելով, որ նույն օրը, ժամը 08.30-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանից գողացել են 170.000 դրամ եւ 200 դոլար:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Գավառի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը, հարմարեցված բանալիով դուռը բացելով եւ բնակարան մուտք գործելով, կատարել են 28-ամյա Սեդրակ Ս.-ն եւ 31-ամյա Վահագն Հ.-ն:

Գողոնն առգրավված է:

Սեդրակ Ս.-ն եւ Վահագն Հ.-ն ձերբակալված են:

Կատարվում է նախաքննություն: