Ուրուգվայի հավաքականի եւ իսպանական «Վալենսիայի» 35-ամյա հարձակվող Էդինսոն Կավանին աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի խաղում Գանայի հավաքականի նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո հանդերձարան գնալիս հարվածել եւ շրջել է VAR-ի մոնիտորը։
Ուրուգվայը չի նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր։
H խմբում երկրորդ տեղը գրավեց Հարավային Կորեայի հավաքականը, որը 2:1 հաշվով պարտության մատնեց խմբի հաղթող Պորտուգալիային։ Հարավային Կորեան ու Ուրուգվայը վաստակեցին 4-ական միավոր, սակայն ուրուգվայցիները գոլերի քանակով զիջեցին։ Հարավային Կորեան 4-ական գոլ է խփել եւ բաց թողել, Ուրուգվայը՝ 2-ական։