Ռեփեր Քանյե Ուեսթը Instagram-ում հրապարակել է գրառում, որում նա պնդում է, որ Իլոն Մասկը կլոն է։
«Ես միակն եմ, ով կարծում է, որ Իլոնը կարող է կիսով չափ չինացի լինել: Երբևէ տեսե՞լ եք նրա մանկության նկարները: Վերցրեք չինացի հանճարին և զուգադրեք նրան հարավաֆրիկացի սուպերմոդելի հետ, և մենք ունենք Իլոն»,- գրել է երաժիշտը իր անձնական բլոգում: Նա հիշատակել է նաեւ Բարաք Օբամային եւ հորդորել «չմոռանալ ԱՄՆ նախկին նախագահի մասին»։
«Հավանաբար, կան 10-ից 30 Իլոններ, և նա առաջին գենետիկ հիբրիդն է», – հավելել է Ուեսթը:
Նախկինում Քանյե Ուեսթը հայտարարել էր իր աջակցության մասին Balenciaga-ին այն բանից հետո, երբ նորաձեւության տունը քննադատության էր ենթարկվել գովազդային արշավի համար, որում ներգրավված էին երեխաներ՝ արջուկներ բռնած BDSM վիրակապով: