Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսօր պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, նախատեսված են մի շարք հանդիպումներ։

«Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ուղեկցությամբ պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան», - նշվում է հաղորդագրությունում։


Հիշեցնենք, որ այցին զուգահեռ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են անցկացնում Իրանի հետ սահմանին։