Այս պահին Խորհրդարանում ընթանում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և Հանրային հեռուստառադիոընկերության 2012թ-ի գործունեության վերաբերյալ հաշվետվությունների քննարկումը:
Ընդհանուր առմամբ ընդդիմադիր և իշխանական պատգամավորները դժգոհ են հեռուստաընկերությունների աշխատանքից:
Անդրադառնալով այս հարցին՝ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց՝ չնայած այն հանգամանքին, որ ծանրը դժվար է մարսվում, այնուամենայնիվ պետք չէ բավարարել միայն երթուղայինի վարորդի ճաշակը:
««Ռադիոջան»-ում կլկլոցից բացի ուրիշ բան չկա», - հայտարարեց նա:
Իսկ գովազդների ձայնը , ըստ Ա. Մանուկյանի, այնքան բարձր է, որ քնած մարդը սթրեսի է ենթարկվում:
Խոսրով Հարությունյանն էլ ասաց, որ դեմ չէ սերիալի ժանրին, եթե այնտեղ բռնության ու բաց տեսարաններ չկան և հավելեց.«Այստեղ կա հարազատ թշնամի»: