«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Նարե Ղազարյանը մրցութային համերգին ելույթ կունենա 15-րդ համարի ներքո։ Համերգը կբացի Նիդերլանդների ներկայացուցիչ Լունան, իսկ Ուկրաինան ներկայացնող Զլատա Ձյունկան հանդես կգա 16-րդը՝ եզրափակելով համերգի մրցութային հատվածը։
Մրցույթի պաշտոնական կայքը հրապարակել է բոլոր մասնակիցների ելույթների հաջորդականությունը, որը որոշվել է «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողության ընթացքում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած վիճակահանության շրջանակում։
Ներկայացնում ենք ելույթների ամբողջական հերթականությունը․
1. Նիդերլանդներ
2. Լեհաստան
3. Ղազախստան
4. Մալթա
5. Իտալիա
6. Ֆրանսիա
7. Ալբանիա
8. Վրաստան
9. Իռլանդիա
10. Հյուսիսային Մակեդոնիա
11․ Իսպանիա
12․ Միացյալ Թագավորություն
13․ Պորտուգալիա
14. Սերբիա
15․ Հայաստան
16. Ուկրաինա
Մրցույթի գլխավոր համերգը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը հոբելյանական է․ այն անցկացվում է 20-րդ անգամ, որից երկուսը՝ Հայաստանում։ Երեւանը մրցույթը հյուրընկալել էր նաեւ 2011 թ-ին՝ Վլադիմիր Արզումանյանի հաղթանակից հետո։