ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը շատ կցանկանար, որ երկու կողմի հետ էլ հավասարաչափ համագործացեինք՝ և Եվրոմիության, և Մաքսային միության:
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը նշելով, որ երկրի նախագահն ամեն ինչ անում է, որպեսզի լավագույն պայմաններով պայմանագրեր կնքվեն:
Հարցին, թե ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Հայաստանը չի կարող Մաքսային միության անդամագրվելով ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրի, ԱԺ պատգամավորը արձագանքեց հետևյալ կերպ.
«Ո՞վ է ասել, որ համաձայնագիրը պետք է լինի «կամ-կամ»: Վերջին հաշվով` սա նոր երևույթ է… Իսկ Եվրամիությունը բավական երկար պատմություն ունի ու եղել են պայմանագրեր, որոնք պետություններին են հարմարեցվել»: