Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվեց փլեյ-օֆֆի առաջին փուլը եւ հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը։

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիան կմրցի Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի, աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան՝ Բրազիլիայի հետ։ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի մրցակիցը կլինի Նիդեռլանդների թիմը։ Վերջին զույգն էլ կազմեցին Մարոկկոն ու Պորտուգալիան։


Հանդիպումները տեղի կունենան դեկտեմբերի 9-10-ին։

ԱԱ-2022, քառորդ եզրափակիչ

Դեկտեմբերի 9

Խորվաթիա - Բրազիլիա` 19:00 (Երեւանի ժամանակ)

Նիդեռլանդներ - Արգենտինա` 23:00

Դեկտեմբերի 10

Մարոկկո - Պորտուգալիա՝ 19:00

Անգլիա - Ֆրանսիա՝ 23:00