Այսօր ժամը 8-ին տեղի է ունենալու ՀՀԿ ԳՄ նիստը: Արդեն նիստի վայր են ժամանել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Լրագրողները Հովիկ Աբրահամյանից խնդրեցին մեկնաբանել այսօր ԱԺ-ում արտահայտած իր մի քանի դիտարկումները: Մասնավորապես, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը խոսելով ԼՂՀ-ի վրա Մաքսային միության ազդեցության մասին, նշել էր, որ «Մեր հարզերը լուծենք, հետո Ղարաբաղի մասին կմտածենք»:

Սակայն ԱԺ նախագահը լրագրողների հետ զրույցում նշեց, որ լրագրողները սխալ են հասկացել իր խոսքը և մեկնաբանեց դա այլ կերպ: Նրա խոսքերով, Արցախը եղել ու մնում է առաջնային:

Մանրամասները՝ YerevanNews.am-ի տեսանյութում: