Քիչ առաջ ՀՀ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց ՀՀԿ ԳՄ նիստին:

Նշենք որ, նիստը նախատեսված էր 20:00, սակայն, ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը,  նախագահը եկավ ուշացումով:

Մինչ նրա ժամանելը, նիստի վայր էին եկել արդեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և այլ պաշտոնյաներ: 

Ըստ տեղեկությունների, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն Հայաստանում է, սակայն դեռ պարզ չէ՝ նա կմասնակցի այսօրվա նիստին, թե ոչ: