Այսօր տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր: Նիստի ավարտիվ հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք քննարկվել է գլխավոր դատախազի թեկնածուի անունը, նա նշեց, որ կուսակցությունն այն մարմինը չէ, որը ներկայացնում կամ քննարկում է դատախազի թեկնածուի հարցը:

«Այդ հարցը կքննարկվի հաջորդ քառօրյայում՝ Սերժ Սարգսյանի ներկայացնելուց հետո», - հայտարարեց նա, հավելելով, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի թեկնածության հարցը նույնպես չի քննարկվել: