Հայաստանը շատ հստակ ասել է, որ պատրաստ է մտնել Մաքսային միություն և այդ գործընթացն արդեն սկսվել է: ՀՀԿ ԳՄ նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Ինչ վերաբերում է Եվրոմիության հետ երկխոսության շարունակմանը, ապա մենք կրկին անգամ նշել ենք, որ այդ քննարկումները շարունակվելու են, որպեսզի Հայաստանում իրականացվեն բարեփոխումներ: Թե դա ինչ ձևաչափով կլինի, դեռ պարզ չէ», - նշեց նա:
Նրա խոսքերով, Մաքսային միության անդամակցությունը բխում է միանշանակ Հայաստանի շահերից և անհիմն է ճնշելու մասին տարածված լուրերը: