Մոսկվայի Տվերի դատարանը կալանքի տակ է թողել Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, ով մեղադրվում է Պոդոլսկում 18 մարդու մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի մեջ:

«Դատարանը այսօր հաստատել է քննիչների` իմ պաշտպանյալի կալանքը մինչև դեկտեմբերի 14-ը երկարաձգելու միջնորդությունը»,- այս մասին Итар Тасс գործակալությանը հայտնել է նրա իրավապաշտպան Ռուբեն Մարգարյանը: Հարությունյանը մեղադրվում է « ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մեջ, որը բերել է անզգուշությամբ երկու և ավել մարդկանց մահվան» և նրան սպառնում է 7 տարի ազատազրկում և մինչև երեք տարի վարորդական իրավունքից զրկում: Նախօրեին նա ընդունել էր իր մեղքը և հաղորդել էր, որ անկեղծորեն զղջում է տեղի ունեցածի համար:

Իր ցուցմունքներում Հարությունյանը քննիչներին պատմել է, որ փորձել է խուսափել արգելակող և խաչմերուկում իր առջև կանգնած ավտոմեքենաներից սխալ որոշում է ընդունել դուրս գալ հանդիպակաց երթևեկության գոտի, որը դատարկ էր: Միաժամանակ մանրաքարով ծանրաբեռնված КамАЗ-ը չի արձագանքել արգելակմանը և քանի որ ճանապարհը թեքություն էր ստանում, միայն արագություն է ստացել:

«Այլ կերպով բեռնված բեռնատարը առանց արգելակների կանգնեցնել թեքությամբ ճանապարհի վրա անհնար էր, այդ պատճառով վարորդը որոշել է շուռ տալ մեքենան խաչմերուկին, քանի որ այնտեղ ազատ տարածություն կար և մեքենաներ չկար: Փաստացիորեն դա նրան հաջողվել էր, ղեկը կտրուկ ձախ կողմ թեքելով, ավտոմեքենան շուռ էր եկել, սակայն ավտոբուսի հետ բախումից խուսափել չի հաջողվել: Հարությունյանը վերջին պահին է նկատել ավտոբուսը, երբ КАМАЗ-ի անիվները արդեն օդում էին: Մինչև այն նրա տեսադաշտը փակ է եղել խաչմերուկում գտնվող բնակելի տնով»,- ավելի վաղ այս մասին պատմել է Մարգարյանը:

Ավտովթարը տեղի էր ունեցել հունիսի 13-ին «նոր» Մոսկվայի տարածքում: Ավտոբուսի և ԿամԱԶ-ի բախման պատճառով մահացել էր 18 մարդ, իսկ 60-ը ստացել էին տարբեր կարգի վնասվածքներ: