Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է 10 հարց:
Օրակարգում է նաեւ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, որով
Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի ԱԱԾ մարմիններից եւ կդառնա առանձին՝ վարչապետին ենթակա մարմին, իսկ պաշտոնաթող վարչապետերի եւ նախագահների համար պետական պահպանությունն այժմ գործող կարգով նախատեսված ցմահի փոխարեն կտրամադրվի 7 եւ 10 տարի ժամկետով, որից հետո դա կնախատեսվի վարչապետի որոշմամբ։ ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին եւս պետական պահպանություն կտրամադրվի:
Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը՝
- «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիրե վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին,
- Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին,
- «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
- «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
- «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
- «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին եւ այլ հարցեր: