Ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը երկխոսությունն ու համագործակցությունն է Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք մեր արտաքին քաղաքական գործընթացում սա շատ կարևոր ենք համարում։ Ադրբեջանն ամբողջ աշխարհին ի ցույց է դնում, թե իրենք պատրաստ են ապահովել ԼՂ բնակիչներ իրավունքներն ու անվտանգությունը։ Սակայն միջազգային հարթակներում հնչող այդ հայտարարության տերը կարծես միջազգային հանրությունն է, այլ ոչ թե մարդիկ, որոնք այդ նախադասության շահառուն են»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի ուղերձն իրական կլինի, երբ այն լսելի լինի Ստեփանակերտում` ԼՂ հայության շրջանում։