«Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ խորհրդարան էր եկել։ Լրագրողներին, սակայն, չի հաջողվել ճշտել Ղուկասյանի անակնկալ այցի պատճառը։ Օրվա վերջում «Առավոտը», հղում անելով իր աղբյուրներին տեղեկացրեց, որ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ դատարանը որոշել Է կալանավորել Ղուկասյանի ամենամոտ ընկերոջը՝ Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանին Գյումրիի քաղաքապետարանից 80 միլիոն դոլար փողոցների ասֆալտապատման նպատակով դուրս գրելու և ոչինչ չանելու համար։ Չի բացառվում, որ Վարդան Ղուկասյանը Աժ էր եկել՝ ընկերոջը «Փրկելու» ճանապարհներ գտնելու նպատակով»,–գրում է Հայկական ժամանակ թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: