Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում մոդուլային անցակետեր են տեղադրում։ Այս մասին համացանցում լուսանկարներ են հրապարակվում։
Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ նախօրեին ժամը 10։30-ից կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ՆԳՆ-ն էլ հայտնել էր, որ Լիսագոր-Շուշի եւ Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին մնացած քաղաքացիները ստիպված գիշերել են Գորիսում։
Նշենք, որ ճանապարհի արգելափակման հետեւանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող եւ Լիսագոր համայնքները: