«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետագա ճակատագրի մասով որոշում դեռ չի կայացրել, գրում է թերթը եւ հավելում. «Այս մասին նա ակնարկել է նաեւ լրագրողների հետկայացած «փակ» հանդիպման քննարկման ժամանակ՝ ասելով, թե մինչեւ նոյեմբեր ժամանակ կա։ Իսկ Սարգսյանի թիմակիցները վերջին շրջանում չվարկաբեկված մարդ են փնտրում՝ ՎՊ նախագահի պաշտոնում առաջարկելու համար։ Նրանք ուշադրությամբ զննում են նաեւ ՎՊ աշխատակիցներին։ Հիշեցնենք, որ 6 տարի առաջ նշանակված Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է նոյեմբերի 5-ին»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):
Իշխան Զաքարյանի հարցը դեռ չի որոշվել
