«ԲՀԿ–ն առաջիկայում պատրաստվում է համագումար հրավիրել, որի ընթացքում էլ կուսակցության ներսում նախատեսված են կառուցվածքային լուրջ փոփոխություններ իրականացնել։ «Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ-ում մտադիր են նախ կտրուկ կրճատել քաղխորհրդի անդամների թիվը, ընդ որում ծրագրված է, որ քաղխորհրդից դուրս են մնալու ԲՀԿ-ի գործարար հատվածն ու նրանք, ովքեր այս կամ այն կերպ կապված են իշխանությունների հետ։

Քննարկվում է նաև ԲՀԿ-ում նախագահությանը կից խորհուրդ ստեղծելու հարցը։ ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում չհերքեց համագումարի անցկացման մասին լուրերը։ Ըստ նրա, սակայն, յուրաքանչյուր կուսակցություն օրենքով սահմանված կարգով 2 տարին մեկ անգամ պետք է համագումար անցկացնի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: