Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մնաց երկու հանդիպում։ Դեկտեմբերի 17-ին բրոնզե մեդալները կվիճարկեն 2018թ․ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան ու Մարոկկոն, որը ԱԱ-ի մեդալների համար պայքարող առաջին աֆրիկյան եւ արաբական թիմն է։

Չեմպիոնի տիտղոսը դեկտեմբերի 18-ին կվիճարկեն աշխարհի կրկնակի չեմպիոններ Արգենտինան ու Ֆրանսիան։


Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 19:00-ին։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Արգենտինան Խորվաթիային հաղթել է 3:0 հաշվով, Ֆրանսիան Մարոկկոյին պարտության է մատնել 2:0 հաշվով։