Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է ազգային թիմին աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու առթիվ։ Աշխարհի չեմպիոնները կիսաեզրափակիչում 2:0 հաշվով հաղթել են Մարոկկոյի թիմին։ Մակրոնը տրիբունայից երկրպագել է Դիդիե Դեշամի գլխավորած թիմին։
«Մեր հայրենակիցներին պետք է հասարակ եւ մաքուր ուրախություն, որը տալիս է սպորտը, մասնավորապես, ֆուտբոլը։ Որոշ դրվագներում թիմի համար դժվար էր կիսաեզրափակիչում, բայց մենք տեսանք ուժեղ ազգային թիմ։ Շնորհակալություն մեր մարզիչին եւ այս թիմին, որը մի քանի սերունդների համադրություն է։ Դա հրաշալի է։
Դեշամը հաղթել է երեք եզրափակիչում։ Նա պետք է մնա հավաքականում։ Շատ եմ հպարտանում այս թիմով»,- Մակրոնի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը դեկտեմբերի 18-ին կմրցի Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հետ։