Արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
«Հաշվի առնելով, որ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը Ադրբեջանի հատվածում նույնպես արգելափակված է , և Արցախը զրկված է գազից, Արցախի բնակիչներին կոչ ենք անում խնայողաբսր օգտագործել էլեկտրաէներգիան և վառելիքը»,- հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել թեժ գծին` 119 հեռախոսահամարով։