Քիչ առաջ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր ուղիղ եթերի ժամանակ ասեց, որ լավ նսրություն ունի:

«Առանց որևէ նախապայմանների, առանց մեր կողմից որեւէ զիջումների հարևան պետությունը վերականգնել է գազի մատակարարումը Արցախում, և սա մեր հաղթանակն է, որովհետեւ մենք ցույց տվեցինք միասնություն: Ցույց տվեցինք, որ ուժեղ ենք, որ չենք ընկճվելու»,-ասաց նա:


«Այսօրվա մեջ կարող է ճանապարհը բացվի: Դա իրենք են որոշել, իրենք են որոշել, որովհետեւ զգացել են, թե ինչ սխալ են արել: Իրենք թե ներսում, թե դրսում ընկել են մեծ ճնշման տակ: Ուզում եմ շնորհըակալություն ասել այն մարդկանց, որոնք տարբեր երկրներում աջակցել են մեզ»,-ասաց նա: