Երեկ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները մեկ ամիս առաջ կազմակերպած ցույցը որոշել էին նորից կրկնել: Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում.

«Ինչպես նախորդ անգամ, այս ցույցի նպատակը եւս անցած ամիսների չվճարված աշխատավարձերն են: «Անցած ամսվա ցույցից հետո, թեեւ տվեցին, բայց մաս-մաս, շատ փոքր մասն էր, հիմա նորից կանգնել ենք փաստի առաջ` էլի փող չկա, որ ամենօրյա ծախսերը հոգանք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկի կինը` նկատելով, սակայն, որ մեկ ամիս առաջվա ցույցից հետո բնականոն աշխատել են: Եթե «Վանաձոր-Քիմպրոմը» շարունակի չվճարել աշխատակիցների աշխատավարձերը, նրանք որոշել են փակել մայրուղին: Ի պատասխան գործարանի աշխատակիցների բողոքի` «Վանաձոր-Քիմպրոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը հայտնել է, որ աշխատավարձերը ուշանում են, քանի որ գործարանի բանկային հաշիվները սառեցված են»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):