Արդեն վեցերորդ օրն է`Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել:
Ինչպես տեղեկանում է Արցախի Ներքին գործերի նախարարությունից,
հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի եւ ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում եւ շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով։
Հետադարձ կապ` 102, 911։