Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և ծննդյան 50-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունում ԼՂՀ մշտական ներկայացուցչության աշխատակից, առաջին դասի խորհրդական, քաղաքագետ Արսեն Մելիք-Շահնազարովը պարգեվատրվել է «Երախտագիտություն» մեդալով։

Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։