ԵՄ դիտորդների խումբն այսօր մոնիթորինգ է իրականացրել Լաչինի միջանցք տանող ճանապարհին։ Այս մասին Twitter-ում գրել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Պարեկը գտնվել է ամյանա-ադրբեջանական սահմանից մոտ 1,2 կմ հեռավորության վրա գտնվող անցակետում։ Դիտորդները, իրենց մանդատի համաձայն, աշխատել են բացառապես Հայաստանի տարածքում եւ միջանցք չեն մտել»,- գրել է նա։