Իտալիայի չեմպիոն «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վստահ է, որ աշխարհի չեմպիոնի կոչումը կնվաճի Արգենտինայի հավաքականը։
«Ես կարծում եմ՝ արդեն պարզ է, թե ով պետք է հաղթի աշխարհի առաջնությունում։ Դուք գիտեք, թե ում մասին եմ ես խոսում։
Լիոնել Մեսին կբարձրացնի աշխարհի գավաթը»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Marca-ն։
Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվողը հայտարարել էր, որ վերջին անգամ է մասնակցում աշխարհի առաջնության։
Աշխարհի առաջնության եզրափակիչի Արգենտինա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։