ՆԱՏՕ-ի KFOR առաքելությունը հայտարարել է Կոսովոյում իր ներկայությունն ուժեղացնելու մասին։
«Հոկտեմբերից մենք ուժեղացնում ենք մեր ներկայությունը, ներառյալ այս շաբաթ Կոսովոյի հյուսիսային հատվածում լրացուցիչ զորքերն ու պարեկները։ Մենք բոլոր սուբյեկտներից ակնկալում ենք սերտ համակարգում ՆԱՏՕ-ի KFOR-ի հետ, կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից, որպեսզի ապահովենք բոլոր համայնքների անվտանգությունը»,-ասվում է առաքելության Twitter-ի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Սերբիան պաշտոնապես պահանջել էր, որպեսզի իր անվտանգության ուժերը վերադառնան Կոսովո՝ չնայած Արեւմուտքի նախազգուշացումներին, որ նման կոչերը դժվար թե ընդունվեն եւ միայն կուժեղացնեն լարվածությունը Բալկանների այդ հատվածում: