Երևան-Մոսկվա թռիչքից մի քանի րոպե անց բիզնես ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը` վկայակոչելով` Flightradar24 ծառայությունը։
Hawker 800A բիզնես ինքնաթիռը Երևանի օդանավակայանից մեկնել է ժամը 18։40-ին (Մոսկվայի ժամանակով 17։40-ին) և մի քանի րոպե անց, Ադրբեջանի տարածքով թռչելիս, տագնապի ազդանշան է տվել, որի կոդը նշանակում է վթարային կամ այլ արտակարգ իրավիճակ։
Ինքնաթիռն այս պահին շարունակում է թռիչքը, վայրէջքը սպասվում է «Վնուկովո» օդանավակայանում` 22։52-ին (Մոսկվայի ժամանակով 21։52-ին,– խմբ.)։ Տագնապի ազդանշան տալու պատճառը դեռևս պարզ չէ։ Տեղեկություններ չկան նաև այն մասին, թե ովքեր են գտնվում օդանավում (այն նախատեսված է 8 մարդու համար)։