Ֆրանսիայի հավաքականը եզրափակիչ խաղի մեծ մասում անվստահ տեսք ուներ, քանի որ նրա խաղացողներին թունավորել էին. սկզբում նրանց վիճակը վերագրում էին վիրուսին: Այսպիսի գրառում է արել բրիտանացի լրագրող Փիրս Մորգանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի գլխավոր թիմի մի քանի խաղացողներ եզրափակիչի նախօրեին տառապել են բարձր ջերմությամբ և ստամոքսի հետ կապված խնդիրներով։