«Աստված մի արասացե հիվանդության դեպքում հաստատ հրաժարական կտամ»,-այսպես պատասխանեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողի այն հարցին, թե ո՞ր դեպքում նախարարը հրաժարական կտա:
Անդրադառնալով վարորդների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի հայտարարություններին, Գագիկ Բեգլարյանը նշեց. «Եթե այդ տղայի առաջին ասուլիսը նայեք, ապա կտեսնեք, որ մարզային ուղեվարձը չբարձրացնելու համար էր իմ հրաժարականը պահանջում, իսկ վերջին ասուլիսում էր կարմիր գծերի համար էր: Բոլորդ տեսնում եք այդ տղայի հոգեվիճակը և այդ տղային դրդողները այդ վիճակը պետք է հասկանան և չշարունակեն»:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի կարծիքով, Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը շահավետ կլինի մեր պետության համար:
«Լինելով տնտեսագետ` կարող եմ ասել, որ ստորագրման օրվանից շատ աշխատել եմ այդ ուղղությամբ, հետաքրքիր պատկեր եմ ստացել. շատ դրական տնտեսական առավելություններ կարող է Հայաստանն ունենալ»,- իր խոսքում նշեց Գագիկ Բեգլարյանը:


