Հայաստանը երկար ճանապարհ է անցել Եվրոպայի հետ բանակցելու ընթացքում և պետք է կարողանա շարունակել դրանք: Այսօր ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին, նման տեսակետ արտահայտեց ԱԺ Ժառանգության խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Կա հակասություն Մաքսային միության և Ասոցացման համաձայնագրի միջև», - նշեց նա:
Անդրադառնալով Մաքսային միությանը միանալու դեպքում ԼՂՀ-ի անվտանգությանը և կարգավիճակին, պատգամավորը նշեց, որ Հայաստանը և ԼՂՀ-ն պետք է կարողանան իրենց խնդիրներն այնպես լուծել, որ միշտ լինեն միասին:
«Եթե Մաքսային միությունը ստեղծի այնպիսի խնդիրներ, որ վտանգի տակ գտնվի այդ միությունը, պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք», - եզրափակեց նա:
ԼՂՀ-ն ու Հայաստանը պետք է միշտ միասին լինեն. «Ժառանգություն»
