ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում բեռների անարգել տեղաշարժը խոչընդոտելուն:
«Ադրբեջանի «բնապահպանական ակտիվիստներն» իրենց իրավունք են վերապահել՝ ստուգելու մարդասիրական բեռները և խոչընդոտում են Լաչինի միջանցքով բեռների անարգել անցմանը։ Ըստ էության, նրանք ապօրինի մաքսակետեր են սահմանել։ Այս անհեթեթությունը պետք է դադարեցվի»,- գրել է Մարուքյանը։
"Environmental activists" of Azerbaijan have taken responsibility for checking humanitarian cargo and are preventing the unhindered passage of cargo through the Lachin Corridor. Basically, they have illegally reserved customs duties. This nonsense has to be stoped! pic.twitter.com/9slVzQg4O5
— Edmon Marukyan (@edmarukyan) December 20, 2022