Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Արգենտինայի հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին գիշերը չի բաժանվել աշխարհի գավաթից։ Նա լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով, որ քնել է աշխարհի գավաթի հետ։


Արգենտինայի հավաքականը Դոհայից վերադարձել է Բուենոս Այրես։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմին հայրենիքում դիմավորել են միլիոնավոր արգենտինացիներ։