Թևան Պողոսյանի խոսքերով, սխալ է համեմատել Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ արձակելու դեպքերը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում , անդրադառնալով Ս. Խաչատրյանի որդու ազատ արձակմանը, նման տեսակետ հայտնեց «Ժառանգության» ներկայացուցիչը:
«Կարելի է տեխնիկական խնդիրներ գտնել: Ընդհանրապես, երևույթները դատապարտելի են, նմանություն դժվար կլինի գտնել, բայց ընկալման շրջանակում մի նմանություն կա», - նշեց նա, հավելելով, որ երկուսն էլ ցավալի դեպք է շրջապատի համար:
Նրա խոսքերով, պետք է հասկանալ թե ինչ անել, որ թույլ չտալ նման դեպքերը մեր հասարակության մեջ: Արդարության համակարգի արդարությունը Հայաստանում նա գնահատեց զրո:
Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքերով, առաջին տարբերությունն այն է, որ գործ ունենք տարբեր ազգերի էթնիկ տարբերությունների հետ:
«Սա առաջին տարբերությունն է և ուրիշ տարբերություններ պետք չէ փնտրել», - նշեց նա:
Նրա խոսքերով, պետք է հստակ սահմանվեր, որ եղել է գերազանցումով ինքնապաշտպանություն:
Նա նշեց նաև, որ լարվածությունն այս խնդրի հետ կապված դեռևս պահպանվելու է, իսկ արդարության համակարգը նա գնահատեց մեկ թվանշանով:
Իսկ ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ արձակելու դեպքը որակեց որպես խայտառակություն: