Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան ներողություն է խնդրել երկրպագուներից աշխարհի չեմպիոն ազգային թիմի ավտոբուսային շքերթը կիսատ թողնելու եւ Բուենոս Այրեսի կենտրոնում երկրպագուների հետ հանդիպումը չեղարկելու եւ ուղղաթիռներով հեռանալու համար։
«Մեզ թույլ չեն տալիս ողջունել բոլորին։ Անվտանգության մարմինները արգելում են շարժվել առաջ։ Բոլոր խաղացողների անունից՝ հազար ներողություն։ Շատ ափսոս»,- Թվիթերում գրել է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Տապիան։
Լիոնել Մեսին ու Անխել Դի Մարիան Բուենոս Այրեսից մեկնել են հայրենի Ռոսարիո։
Բուենոս Այրեսի փողոցներում աշխարհի չեմպիոններին դիմավորել էր ավելի քան չորս միլիոն մարդ։