Հանրապետական կուսակցության մեջ դժգոհություններ են առաջանում և նրանցից ոչ մեկ չգիտի թե երկրում ինչ է կատարվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, հավելելով, որ Մաքսային միությանը միանալու որոշումը շոկի մեջ է գցել բոլորին:
«Սերժ Սարգսյանը մենակ քայլեր է անում, հայտարարություններ անում, որոնց մասին իշխանության ներկայացուցիչները չգիտեն», - նշեց նա:
Նա նաև նշեց, որ այս կարևոր պահին նախագահը զբաղված է ոչ կարևոր գործերով՝ մեկ շնորհավորանք է ուղարկում, մեկ մեդալներ շնորհում:
«Ո՞վ է տեսել, որ նախագահը շնորհավորի այլ երկրի որևէ քաղաքապետի: Պուտինը Տարոնին շնորհավորե՞լ է: Նայեք կարողա Օրենբուրգում էլ քաղաքապետ ընտրվի, ասեք թող շնորհավորի»: