Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին փարիզյան ՊՍԺ-ի ղեկավարությանը խոստացել է մեկ տարով երկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։ Մեսին պատրաստ է մնալ ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմում առնվազն մինչեւ 2024թ․ հունիս։
Բանակցություններն ընթացել են մոտ երեք ամիս, պայմանագրի վերջնական տարբերակը համաձայնեցվել է այս ամիս։
«Բարսելոնան» հույս ուներ հաջորդ ամռանն անվճար վերադարձնել Մեսիին։ Այլ եվրոպական ակումբներից առաջարկներ Մեսին չունի։