ՈՒԵՖԱ-ն և ՌՖՄ-ն մի շարք ոչ պաշտոնական բանակցություններ են վարում ռուսական ֆուտբոլի ապագայի վերաբերյալ։ 2022 թվականի մարտին ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն ռուս ֆուտբոլիստներին զրկել էին միջազգային մակարդակով խաղալու իրավունքից։

ՈւԵՖԱ-ն պատժամիջոցների սահմանումից հետո առաջին անգամ մրցաշար կանցկացնի Ռուսաստանում։ Այս մասին «РБК Спорт-ին հայտնել է ՈՒԵՖԱ-ի զրուցակիցը: Մրցաշարի մասին տեղեկությունը հաստատել են ՌՖՄ-ից։ 2023 թվականի մայիսին Վոլգոգրադում նախատեսվում է անցկացնել ՈւԵՖԱ-ի երիտասարդական հավաքականների զարգացման միջազգային մրցաշար։


Մրցումները ներառված են մինչև 16 տարեկան տղաների և աղջիկների միջև ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարերի անցկացման ծրագրում։ Նրանց խոսքերով՝ սահմանափակումների վերաբերյալ թուլացում է սպասվում միայն երիտասարդների համար։ Հիմնական թիմի և ակումբների նկատմամբ պատժամիջոցներն առայժմ կմնան անփոփոխ։

Ինչ վերաբերում է ՌՖՄ-ի՝ Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիա (ԱՖԿ) հնարավոր տեղափոխմանը, ապա ՌՖՄ-ի գործկոմի ներսում միասնություն չկա, հայտնել են «РБК Спорт»-ի զրուցակիցները։

«Նույնիսկ եթե ՌՖՄ-ն որոշի դա անել, անցումը կտևի մեկ ամսից ավելի, բայց նախ պետք է համաձայնության գալ ՌՖՄ-ի ներսում: Մինչ օրս նման համաձայնություն չկա»,- ասել է աղբյուրներից մեկը։

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՌՖՄ-ի գործկոմի նիստ, օրակարգում է «այլ կազմակերպություններում ՌՖՄ-ի մասնակցության մասին» հարցը։ Նոյեմբերի վերջին ՌՖՄ նախագահ Ալեքսանդր Դյուկովը հայտարարել էր, որ գործկոմը կքննարկի ՈՒԵՖԱ-ից Ասիական Կոնֆեդերացիա տեղափոխվելու տարբերակը՝ նշելով, որ ռուսական ակումբների և թիմերի համար կարևոր է մասնակցել միջազգային մրցումներին. «Իհարկե, ավելի լավ է պաշտոնական հանդիպումներ անցկացնել, քան չխաղալ»։