Ուժեղ սառնամանիքների եւ ձնամրրիկի զոհերի թիվն ԱՄՆ-ում հասել է 34-ի։ Հնարավոր է, որ այդ թիվը մեծանա, տեղեկացրելէ NPR-ն։

Ավելի վաղ նշվել էր 26 զոհի մասին։


«Ձնամրրիկը Միացյալ Նահանգներում սպանել է 34 մարդու, սպասվում է, որ այն ավելի մեծ թվով մարդկանց մահվան պատճառ կդառնա, քանի որ որոշ բնակիչներ իրենց տներում ծուղակի մեջ են հայտնվել»,- տեղեկացրել է պարբերականը։

Նյու Յորքի նահանգի իշխանությունների տվյալներով՝ Բաֆալո քաղաքում, որտեղ հանգստյան օրերին մեկ մետրից ավելի ձյուն է եկել, զոհվել է 12 մարդ։

Ձնամմրիկն ընդգրկել է աննախադեպ ընդարձակ տարածք ԱՄՆ սահմաններին մոտ գտնվող Մեծ լճերից ու Կանադայից մինչեւ Ռիո Գրանդե գետ, որը հոսում է Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանի երկայնքով։

ԱՄՆ բնակչության մոտ 60 տոկոսը մի շարք հանձնարարականներ կամ նախազգուշությունների մասին տեղեկություններ է ստացել՝ եղանակի հետ կապված»,- նշվել է հրապարակման մեջ։