Հնդկաստանում դատարանը չորս տղամարդու դատապարտել է մահապատժի՝ կախաղանի միջոցով, անցյալ տարի դեկտեմբերին Դելիում խմբակային բռնաբարության և սպանության մեղադրանքով:
Մեղադրյալները մեղավոր էին ճանաչվել անցյալ շաբաթ:
23 ամյա ուսանողուհին դաժան ծեծի էր ենթարկվել և բռնաբարվել ավտոբուսում և մահացել հիվանդանոցում երկու շաբաթ անց:
Նրա մահը զանգվածային բողոքի ալիք էր առաջացրել Հնդկաստանում և բերել էր սեռական հանցագործության համար պատժի խստացման մինչ կախաղանի միջոցով մահապատիժ:
Դեռահասը, որին դատում էին հենց այդ գործով, դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման, որը անչափահասների համար առավելագույն պատիժն է:
Վեցերորդ կասկածյալը գտնվել էր մահացած իր մեկուսարանում անցած տարվա մարտին:
Մահապատժի դատապարտվածները կարող են բողոքարկել դատավճիռը Բարձրագույն դատարանում և խնդրել նախագահին համաներման համար:
Բոլոր չորսն էլ չեն ընդունում իրենց մեղքը: