Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում  հայտարարեց, որ Եվրոպայից պաշտոնական որևէ արձագանք չեն ստացել, ու վստահաբար նշեց, որ Եվրամիությունը երբեք չի բացառի «և...և» տարբերակը։

«Մենք եվրոպայից պաշտոնական որևէ արձագանք չունենք, եվրոպացիների հետ հանդիպումների ժամանակ իրենք այդ որոշումը շատ սովորական են ընդունում»,- նշեց նա:

Նրա խոսքերով  իրենք միշտ ասել են, որ «և...և-ի» կողմնակից են, նույնիսկ եթե և-երը ավելանան, պետք է մասնակցեն. «Այստեղ սենսացիաներ չկան: Իսկ ընդդիմադիր դաշտն ինչ-որ կոտրվածություն է տեսնում իր մեջ և փորձում է թիրախ դարձնել իշխանություններին»:

«Այնպես չի, որ մենք մեծ շահագրգռվածություն ունենք, և Եվրոպան մեզնից շահ չունի, կարծում եմ, որ Եվրոպան մեզ հետ կապված շահեր ունի»,- եզրափակեց նա։