ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի դեսպան նշանակվելուց ՀՅԴ–ն  որև կերպ չի տուժի: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Այդ քայլից Դաշնակցությունը որևէ կերպ չի տուժելու։ Եթե անհամատեղելի լինի, դրանից չի տուժի ո՛չ Դաշնակցությունը, ո՛չ էլ Վահան Հովհաննիսյանը»,- ասաց նա։

Արմեն Ռուստամյանը նաև նշեց, որ Հայաստանը նոր գործընթացների մեջ է մտնելու, և ՀՅԴ-ն չէր կարող անտարբեր լինել իր երկրի ճակատագրով։

Հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանը դրական է արձագանքել իշխանության՝ Գերմանիայում դեսպանի  պարտավորությունը ստանձնելու  առաջարկին: