ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Նյու Յորքում ձնամրրիկի պատճառով առաջացած արտակարգ դրության մասին, տեղեկացրել է Սպիտակ տունը։
«Նախագահ Բայդենը հայտարարել է Նյու Յորքի նահանգում արտակարգ դրության մասին եւ հրամայել է դաշնային օգնություն ցուցաբերել նահանգային եւ տեղական մակարդակներով ձնամրրիկին արձագանքման ջանքերն ավելացնելու համար»,- նշվել է Սպիտակ տան հայտարարությունում։
Նշվել է, որ Բայդենը լիազորել է արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությանը եւ ներքին անվտանգության նախարարությանը համակարգել նահանգում ձնամրրիկից տուժածներին օգնության ցուցաբերման ջանքերը։