Արևելյան գործընկերության ծրագրի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշեց, որ ինքն այստեղ բաց մտքերով է եկել, և հայտարարեց. «Հայաստանն այլևս ի վիճակի չի լինելու նախաստորագրել այն համաձայնագիրը, որի շուրջ բանակցել են երեք ու կես տարի»:
Նա նշեց, որ Եվրոպական միությունը մեծ հետաքրություններ ունի ավելի ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ տարբեր բնավագառներում: «Մենք պատրաստ ենք խոսել քննարկել գաղափարներ, հասկանալ, թե ինչպես են պատկերացնում մեր հայ գործընկերները մեր հարաբերությունների ապագա իրավաբանական շրջանակները»,-նշեց նա:
Հարցին, թե հնարավոր համարում է, որ այլ փաստաթուղթ ստորագրվի Հայաստանի հետ, Շ. Ֆյուլեն պատասխանեց.
«Ես կարող եմ հաստատել, որ Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է, երկու համաձայնագրեր չկան, այն մեկ համաձայնագիր է` Խորը և ազատ առևտրի համապարփակ գոտիով», - նշեց նա, հավելելով, որ Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է և հնարավոր է չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը:
Սակայն ԵՄ հանձնակատարը կասկածում է, որ հնարավոր կլինի մի այդպիսի փաստաթուղթ նախապատրաստել նախքան Վիլնյուսյան գագաթաժողովը:
Նա նաև հայտնեց, որ Հայաստանի առումով նման փաստաթղթի ձևաչափը քննարկվում է: